Կանադական Mackage ընկերության բաճկոնների նոր հավաքածուն սկսել է արտադրվել Հայաստանում

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Lorens NYC» ընկերության հիմնադիրներ Արամ և Աշոտ Սպենջյանների ջանքերով բարձրակարգ հագուստ արտադրող կանադական Mackage ընկերության բաճկոնների նոր հավաքածուն սկսել է արտադրվել Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է Կանադայի դեսպանատունը:

«Lorens NYC» ընկերությունը հիմնադրվել է 2019թ.՝ նպատակ ունենալով աշխարհի հայտնի և որակյալ հագուստի ընկերությունների ապրանքների արտադրությունը տեղափոխելու Հայաստանի արտադրամասեր։ Ներկայում, ընկերության շնորհիվ 15 հանրաճանաչ բրենդ է արտադրվում Հայաստանում։