Ինչու «Եհովայի վկաները» հաղթեցին ՄԻԵԴ-ում

Ինչու «Եհովայի վկաները» հաղթեցին ՄԻԵԴ-ում
Ինչու «Եհովայի վկաները» հաղթեցին ՄԻԵԴ-ում

Եթե Հայաստանն ունենար համապատասխան ընթացակարգեր, համաձայն որոնց` «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամները փոխհատուցում ստանային կալանավորման համար, վստահ եմ` Եվրոպական դատարանի այս վճիռը չէինք ունենա: Բայց քանի որ այդպիսի ընթացակարգեր չունենք, այդ պատճառով ունեցանք ՄԻԵԴ-ի այս վճիռը: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է 17 հայաստանցի Եհովայի վկաների հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և պարտավորեցրել է պետությանը նրանցից յուրաքանչյուրին վճարել 6.000 եվրո և բոլորին միասին 10 հազար եվրո՝ դատական ծախսերը հոգալու համար:

2004 թվականին 19 Եհովայի վկաներ դիմել են իշխանություններին և «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի պահանջով զինվորական ծառայության փոխարեն անցել են այլընտրանքային ծառայության հիվանդանոցներում, տուն-ինտերնատներում: Կարդալ ավելին