Ալեն Սիմոնյանը տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքներ է ստանում տարբեր երկրների խորհրդարանների նախագահներից

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքներ է ստանում տարբեր երկրների խորհրդարանների նախագահներից:

Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից։

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորական ուղերձում Ալեն Սիմոնյանին քաջառողջություն եւ ամենայն բարիք է մաղթել: ՀՀ ԱԺ նախագահին հեռախոսազանգով շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ռուսական համագործակցության 2022-ին նախանշվող օրակարգային հարցեր: