Փաստորեն, 4 զինծառայողների մահվան վերջին դեպքերը նույնպես որակվեցին որպես ինքնասպանություններ, այն էլ այս լարվածության ֆոնին. Ժաննա Ալեքսանյան

Հեղինակ MediaLab

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«Փաստորեն, գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն ոչ մի կերպ չեն հանձնվում՝ 4 զինծառայողների մահվան վերջին դեպքերը նույնպես որակվեցին որպես ինքնասպանություններ, այն էլ այս լարվածության ֆոնին:

Սա է այն հիմքը, որի հիման վրա բանակում շարունակվում են մահվան դեպքերը: Հանրությանն ասում են չենք բացահայտել ու չենք բացահայտելու, ինչ ուզում եք արեք:

Դժվար էր պատկերացնել, որ հետհեղափոխական Հայաստանը սրբորեն պահպանելու է այդ համակարգը:

Իսկ չենք կարող մենք ինքնասպանության հասցնել այս համակարգին»: