Այս ամպը օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում․ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս ամպը օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում: Ամպի հիմքի մոտ 3կմ բարձրության վրա է, գագաթը կարող է հասնել 17-18կմ բարձրությունների, ուղղաձիգ հզորությունը 14-15կմ, գագաթին օդի ջերմաստիճանը -60…-70 աստիճան:

Նման ամպից տեղում է ուժեղ կարկուտ, տեղատարփ անձրևներ, որը ուղեկցվում է ուժեղ քամիներով: Միջազգային անվանումը՝ cumulonimbus capillatus arcus

Լուսանկարը՝ Աշոտ Ղազարյանի»։