Վարչապետի առաջարկությամբ ստանձնելու եմ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը․ Մարուքյան

ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը:

Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»: