Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետություն» կուսակցությունը ևս լինելու է Փաշինյանի հանրահավաքին

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը գիտակցելով իր պատասխանատվությունը մեր պետականության առջև այսօր երեկոյան ժամը 18:30-ին լինելու է այնտեղ որտեղ Հանրապետությունն է, որտեղ հավաքականորեն պաշտպանվելու է Հայաստանի ժողովրդավարությունը, պետականությունը և սահմանադրությունը։ Այդ մասին տեղեկացնում են կուսակցությունից:

«Փառք Հայաստանին, փառք Հանրապետությանը», նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահը ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն է: