Դիտավորյալ արեցին, խակերներն ինչ ասես՝ անում են. Ղուկասյանը՝ շատրվանների միջադեպի մասին. «Ազատություն»

Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարծում է, որ դիտավորություն է եղել այն, որ երեկ քաղաքի կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Ես զարմանում եմ, թե քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ, ես մշտական անցնում եմ այդտեղ, տեսնում եմ, դասական երաժշտություն է դրված հաճելի: Հավանական է՝ գիտեին, որ իմ 100 օրն է, ես պետք է ասուլիս տամ… պատկերացրեք՝ դիտավորյալ արեցին, որովհետև հիմա խակերներն ինչ ասես՝ անում են, կարող է վաղն էլ ադրբեջանական երաժշտություն դնեն», – այսօր ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ղուկասյանը հավելեց, որ քաղաքապետն այդ հարցերի հետ ընդհանրապես կապ չունի:

Ավելին՝ սկզբնաղբյուրում