Ընտրակաշառքի փաստաթղթի հայտնաբերման դեպքում ցանկացած քաղաքական ուժ կունենա նույն ճակատագիրը. դատախազ

Եթե որևէ գործով որևէ այլ շինությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեն որևէ այլ քաղաքական ուժի՝ որևէ այլ ժամանակահատվածի ընտրությունների վերաբերյալ փաստաթղթեր, կունենա բացարձակապես նույն ճակատագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին և Ծառուկյանին ազատությունից զրեկոլւն համաձայնություն տալու մասին իր միջնորդության ներկայացմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին: 

Թանդիլյանը հետաքրքրվեց, թե արդյոք ամբողջ ընթացքում, գործի, խուզարկությունների շրջանակում միայն 2017-ին վերաբերվող առևերույթ ընտրակաշառքի դեպքեր են գտել, չե՞ն գտել արդյոք 2018-ի, մինչև այդ որևէ ընտրական ժամանակահատվածի որևէ նյութ, պատգամավորների ստորագրած որևէ փաստաթուղթ: Նա նաև հարցրեց, թե արդյոք ՀՀԿ-ի ընտրակաշառքների մասին տեղեկատվության չեն տիրապետու՞մ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։