Ռուս տնտեսագետ, քաղաքական գործիչ, «Գլոբալիզացիայի խնդիների ինստիտուտ» ՀԿ ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Միխաիլ Դելյագինը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ ռուսական լրատվամիջոցներից մեկն իրենից գումարի դիմաց մեկնաբանություն է խնդրել հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ ադրբեջանամետ դիրքորոշում հայտնելու համար։ Այս մասին տեղեկացնում է Lragir.am-ը։
Դելյագինը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մոսկովյան լրատվամիջոցներից մեկը զանգել է և գումարի դիմաց մեկնաբանություն է ուզել առ այն, որ «Հայաստանը կոնֆլիկտ է հրահրել Ադրբեջանի հետ՝ թիրախավորելով վերջինիս նավթային ոլորտը»։ «Իմ հարցին, թե ինչու Հայաստանը և հակամարտության որ տարածքում են ադրբեջանական նավթային օբյեկտները, մոսկովյան լրատվամիջոցի տնտեսական բաժնի խմբագիրը պատասխանում է՝ «պարզապես Բաքվի դիրքորոշումն է դա», – գրում է Դելյագինը և հարցը ուղղում՝ «եթե վաղը հանկարծ Բաքվի տեսակետը դառնա, որ հայերի ցեղասպանությունը ռուսներն են արել, մոսկովյան լրատվամիջոցները գումարի դիմաց սկսելու են դա հաստատող մեկնաբանություննե՞ր հավաքել»։
Մանրամասները՝ այստեղ