Նախագահը ստորագրել է Կարեն Անդրեասյանի խորհրդականին դատավոր նշանակելու հրամանագիրը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Գագիկ Հարությունյանին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ հրամագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդականն է։ Երևանի քրեական դատարանում դատավորի թափուր տեղ է առաջացել, քանի որ ԲԴԽ-ն, լրագրողներին տված հարցազրույցից հետո, դադարեցրել է դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։