Տրանսպորտում ներդրվող միասնական տոմսային համակարգը ներառում է նաև Երևանի մետրոպոլիտենը

Քաղաքային տրանսպորտում ներդրվող միասնական տոմսային համակարգը ներառում է նաև Երևանի մետրոպոլիտենը։

Մետրոպոլիտենից հայտնում են․«Առաջիկայում մեզ մոտ ևս կներդրվեն անհրաժեշտ ծրագրատեխնիկական միջոցներ և տոմսային հասույթի հավաքագրումը կիրականացվի ժամանակակից միջոցներով՝ ուղևորներին տրամադրելով բարձրորակ ծառայություն»։

Նշվում է նաև, որ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ 

Իսկ շաբաթվա քրոնիկոնն այսպիսին է․ հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 430 հազար 949։ Գիծ է դուրս բերվել 2786 շարժակազմ: Փոխարինվել են 34 փայտակոճեր: