Անցկացվել են հրետանավորների վարժանքներ

Հոկտեմբերի 29-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։


Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Զինծառայողները գործել են ներդաշնակ` սահմանված կարգով և ժամկետներում կատարելով առաջադրված խնդիրները