Ադրբեջանցի լրագրողներին տեղափոխող մեքենան պայթել է Քարվաճառում. երկու լրագրող մահացել է

Ադրբեջանցի լրագրողներին տեղափոխող ավտոմեքենան Քելբաջարի (Քարվաճառի) շրջանում պայթել է արկի վրայով անցնելու ժամանակ:

Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը:

Պայթյունի հետևանքով երկու լրագրող է մահացել: