«Բանդայի գործով» Քյարամ Ամոյանի համար շտապօգնություն է կանչվել

«Բանդայի գործով» Քյարամ Ամոյանի համար շտապօգնություն է կանչվել
«Բանդայի գործով» Քյարամ Ամոյանի համար շտապօգնություն է կանչվել

Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Արման Դալլաքյանի, Դավիթ Գալստյանի, Արթուր Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Դատավորը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության առաջին վարչությունից ստացվել է գրություն, համաձայն որի՝ Արմեն Սուքիասյանը, Հայկ Հակոբյանը մեկնել են Հայաստանի Հանրապետությունից՝ «Զվարթնոց» օդանավակայանով: Այս անձինք վկաներ են: Իսկ մեկ այլ վկայի հետ կապված՝ Արամ Իոսիֆյան, հայտնվեց, որ նա գտնվում է Հայաստանում, ունի երկու անձնագիր, որով գրանցվել է ելք եւ մուտքը: Դատարանը հրապարակեց այս գործով ընթերակա, տաքսու վարորդ Արմեն Սուքիասյանի եւ «ՍԱՍ» սուպերմարկետի մենեջեր-առաքիչ Հայկ Հակոբյանի՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները: Ընթերակա Ա. Սուքիասյանը հայտնել էր, որ իրեն հրավիրել են ոստիկանություն քաղաքացիական հագուստով անձինք, որոնք, հետագայում պարզվել է, որ ոստիկաններ են: Նա տեսել է, թե ինչպես Արման Դալլաքյանի գրպանից հանել են ծալովի դանակ, թափանցիկ փաթեթ, 1,4 գրամ մուգ շագանակագույն թմրանյութ, բջջային հեռախոս եւ թղթադրամ: Այդ կապակցությամբ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպանը՝ փաստաբան Հովիկ Արսենյանը, դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Դալլաքյանը բերման է ենթարկվել Վարդենիսից, իր մոտ ունենալով դանակ, թմրանյութ՝ նրան չեն խուզարկել, հասցնելով ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/15/231079/