Ռազմավարական մակարդակում պետք է լուծենք հասանելիության խնդիրը. վարչապետը՝ ծննդատների փակման թեմայով

Ռազմավարական մակարդակում պետք է լուծենք հասանելիության խնդիրը. վարչապետը՝ ծննդատների փակման թեմայով
Ռազմավարական մակարդակում պետք է լուծենք հասանելիության խնդիրը. վարչապետը՝ ծննդատների փակման թեմայով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ծննդատների փակման հարցում պետք է ռազմավարական մակարդակում լուծվի հասանելիության խնդիրը. կառուցվեն ճանապարհները, Շտապօգնության մեքենաներն ավելացվեն, որոնք ծննդկանին արագ կհասցնեն ծննդատուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս թեմային վարչապետն անդրադարձավ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ դրվել է թվով 7 ծննդօգնության ծառայություն մատուցող կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցնելու հարց, նա  հետաքրքրվեց վարչապետի տեսակետով:

«Ես երբ հետևում էի Մարալիկի ծննդատան վերաբերյալ քննարկումներին, ասվում էր, որ այն սպասարկում է ևս 25 գյուղերի: Առաջին հարցը, որ ինձ մոտ առաջացավ, հետևյալն է` ինչու է Մարալիկի ծննդատունը սպասարկում 25 գյուղերի, ինչու դրանցում չկան ծննդատներ:

Եվ ինչու այսօր մենք պահանջ չենք դնում, որ ՀՀ յուրաքանչյուր բնակավայրում պետք  լինի ծննդատուն. որովհետև դա տրամաբանական պահանջ չէ:

Դա մոտավորապես նույնն է, որ պահանջենք, թե Երևան քաղաքում ամեն շենքի մոտ լինի ծննդատուն: Եթե մենք խնդիր չունենք, որ այդ 25 գյուղերից մեկի բնակիչը` ծննդկանը նստի ավտոմեքենա և օրինակ 25 կմ կտրի և հասնի Մարալիկ, ապա ինչու մենք ունենք խնդիր, որ այդ նույն բնակավայրի բնակիչը 25 կմ կտրի և հասնի Արթիկ, Գյումրի:

Մենք պետք է այս հարցերում կողմնորոշվենք: Եվ եթե, Աստված չանի, այդ ծննդատանը մի դեպք լինի, և պարզվի, որ այնտեղ չկա համապատասխան մասնագետ, տեխնիկա և բժիշկներն իրենց տարեկան միջին մասնագիտական ծանրաբեռնվածությունից ցածր աշխատելու պատճառով կորցնում են իրենց պրոֆեսիոնալիզմը, դուք գալու և ասելու եք` կառավարություն ինչ էիք մտածում այդքան ժամանակ, դուք չգիտեիք, որ այնտեղ այս խնդիրը կա»,-ասաց վարչապետը:

Նա նշեց` իրեն զարմացրել է նաև, երբ հեռուստատեսությամբ տեսել է Մարալիկի ծննդատան գործադուլ անող բուժաշխատողերին, ովքեր հիվանդանոցային խալաթներով ու ոտնամաններով դուրս էին եկել, ձյան մեջ փողոցներում քայլում էին և այդ նույն խալաթով ու ոտնամանով գնալու էին ծնունդ ընդունելու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: