Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտում և Մարտակերտում

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում:

 «Միաժամանակ տեղեկացնենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, ռուս գործընկերների հետ միասին, ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ:

Օրվա ընթացքում պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոս-911»,- ասված է հայտարարությունում: