Եթե Երևանում 7-7,5 մագնիտուդով երկրաշարժ լինի աղետալի հետրանքներ կլինեն. Արմեն Փամբուխչյան

Երևանը գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում: Եթե 7-7,5 մագնիտուդով երկրաշարժ լինի աղետալի հետրանքներ կլինեն։ Այս մասին խորհրդարանում ասելէ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Սա գիտական փաստ է՝ հաշվի առնելով նաև ԽՍՀՄ ժամանակ կառուցված բազմաբնակարանային շենքերը, թե որքան ժամանակ է անցել ու նաև այն փաստը, որ մեր քաղաքացիները վատ սովորություն ունեն՝ շենքում որոշակի փոփոխություններ անելու, ինչն ազդում է շենքերի սեյսմակայունության վրա»,– ասաց Արմեն Փամբուխչյանը։