Խնդրում եմ, պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա, դա վտանգավոր է, թողեք դաշտը մասնագետներին. Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը բնակչությանը հորդորում է պատվաստման թեման չդարձնել շահարկման առարկա:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ, պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա՝ դա վտանգավոր է․․․ Թողեք դաշտը մասնագետներին, իրականՄասնագետները կասեն, թե որ հատվածով հասարակությունը կարող է մասնակից դառնալ։ Հիշեք, մենք չունենք իրավունք քննարկելու պատվաստումները:

Նոր կորոնավիրուսի 7 պատվաստանյութերն այսօր ունեն մրցակցային դաշտ և մենք չպետք է ամբողջի մեջ բերենք ընդհանուր գաղափարախոսությունը և քննարկման առարկա դարձնենք՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել։

Եվս մեկ անգամ հորդորում եմ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել միայն մասնագիտական կարծիքներին:

Հ.Գ. ԵՊԲՀ-ի մասնագետները իրենց գիտելիքահեն տեսակետն արդեն ներկայացրել են հանրությանը`պատվաստումների վերաբերյալ և առանձին աշխատակիցների կարծիքները`պատվաստման վերաբերյալ միշտ չէ, որ ներկայացնում են ԵՊԲՀ պաշտոնական դիրքորոշումը»:

Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ, պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա՝ դա վտանգավոր է․․․ Թողեք դաշտը…

Posted by Արմեն Մուրադյան/ Armen Muradyan on Friday, March 12, 2021