Առաջարկում եմ շտապօգնության վարորդների, կարանտինային տարածքների սպասարկող կազմի աշխատավարձերն առնվազն կրկնակի ավելացնելու որոշում կայացնել. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը գրում է.

«Առաջարկ – Կարծում եմ ճիշտ ժամանակն է համաճարակը կանխարգելելու, նվազեցնելու, հիվանդներով զբաղվելու, կարանտինային տարածքներում աշխատելու գործերի մեջ ուղղակիորեն ներգրավված անձանց՝ բուժկազմի, շտապօգնության վարորդների, կարանտինային տարածքների սպասարկող կազմի աշխատավարձերն առնվազն կրկնակի ավելացնելու որոշում կայացնել:

Վիճակը կկայունանա և այս մարդկանց աշխատանքը կմոռացվի: Կամ կհիշվի ընտրողաբար»: