«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը տեղափոխվում է ՊԵԿ

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նա հետագա գործունեությունը կշարունակի գործադիրում, մասնավորապես՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում։

Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել:

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում ՊԵԿ-ում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, լիովին պատկերացնում եմ համակարգն ու նրանում առկա խնդիրները, որոնք լուծելու ենք համատեղ աշխատանքի շնորհիվ: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին»,- գրել է նա։