Հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, 《Կամար》տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։