«Մենք չենք կատակում, երբ ասում ենք՝ կոռուպցիան տեղ չունի երկրում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Վահագն Վերմիշյանի ձերբակալության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալությունը:

Մենք չենք կատակում, երբ ասում ենք՝ կոռուպցիան տեղ չունի մեր երկրում: Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ:

Ներկա թե նախկին՝ յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջեւ»: