Կիրանցի հատվածում ականի պայթյունից վիրավորված զինծառայող կա. Factor

Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թորոսյանը: Սա վերջին օրերին Տավուշում ականազերծման աշխատանքների ընթացքում արձանագրված երկրորդ դեպքն է: