Le Courrier d’Erévan պարբերականն անդրադարձել է Արման Թաթոյանի հայտարարությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է․

Le Courrier d’Erévan պարբերականն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությանը, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։

Հոդվածում նշված է Մարդու իրավունքների պաշտպանի այն դիրքորոշումը, որ ՀՀ քաղաքացիների ու, նախևառաջ սահմանային բնակիչների խաթարված բնականոն կյանքը, իրավունքները նվազագույն պայմաններով վերականգնելու համար ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու ցուցակները պետք է հեռացվեն ՀՀ գյուղերի հարևանությունից ու համայնքների միջև ճանապարհներից: