Շաբաթվա վերջում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Բաքու և Երևան. ԱՄՆ պետքարտուղարություն

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների հիմնական բանախոսն էր: Լսումներին անդրադարձ եղավ նաև ԼՂ հակամարտությանը

Պատասխանելով սենատոր Բեն Քարդինի հարցին ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված կացության մասին՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատեց, որ Վաշինգտոնը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության գոտում և խորապես ցավում մարդկային կյանքի կորուստների վերաբերյալ, ներառյալ բազմաթիվ խաղաղ բնակիչների: Մարդկանց կյանքերը հնարավոր չէ վերադարձնել, նշեց Ռիկերը:

Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։