«Հաշվի առնելով հեղափոխական գործընթացի ավարտական փուլի յուրահատկությունները».  Կոնգրեսը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

«Հաշվի առնելով հեղափոխական գործընթացի ավարտական փուլի յուրահատկությունները».  Կոնգրեսը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին
«Հաշվի առնելով հեղափոխական գործընթացի ավարտական փուլի յուրահատկությունները».  Կոնգրեսը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:

Այդ մասին տեղեկանում ենք այդ կուսակցության տարածած հաղորդագրությունից, որտեղ նշված են չմասնակցության պատճառները:

«Նոյեմբերի 12-ին կայացած նիստում Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը, հաշվի առնելով հեղափոխական գործընթացի ավարտական փուլի յուրահատկությունները, որոշեց, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ կուսակցության մասնակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։

Դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ ընտրություններից հետո առաջանալու է նոր իրավիճակ։ Թեև վերջնականապես ավարտվելու է քսանամյա կոշտ ավտորիտարիզմի քաղաքական իշխանության ժամանակաշրջանը, սակայն նոր իշխանությունը բախվելու է հին համակարգի հսկայական ազդեցությանը քաղաքական, տնտեսական և պետական ու հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառների վրա: Ռեյտինգային ընտրակարգի պահպանումն, իր հերթին, լուրջ հարված էր թե քաղաքական համակարգին` խոչընդոտելով դրա առողջացմանն ու զարգացմանը, թե ընտրությունների դեմոկրատական բնույթին: Որպես հետևանք, անխուսափելիորեն խնդիրներ են առաջանալու ողջ պետական համակարգի վերակառուցման և առողջացման առումով:  Հայաստանը, ուստի, պետք է թևակոխի արմատական փոփոխությունների նոր ժամանակաշրջան: Առաջիկա տարիներին մի կողմից անհրաժեշտ է ապամոնտաժել փաստացի գոյություն ունեցող արատավոր համակարգը, մյուս կողմից` հաղթահարել անվտանգության մարտահրավերները եւ ստեղծել տնտեսական վերելք ապրող եւ սեփական քաղաքացիների համար ժողովրդավարական ազատություններն ապահովող պետություն:

Ընտրությունների ավարտից հետո Կոնգրեսը հանրությանը կներկայացնի փոփոխությունների իր առաջնահերթությունները և, գործելով խորհրդարանից դուրս, կփորձի համախմբել հասարակությունը այդ օրակարգի շուրջ»,- ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ: