Բարեկարգվում է Արցախի Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը

Բարեկարգվում է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ներքևի խաչմերուկից Աշան տանող 1 կմ ճանապարհահատվածը, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Այս պահին ավարտված են ճանապարհահատվածի հողային, խճապատման և ջրահեռացման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է ԱՀ պետական բյուջեի միջոցներով:
Կապալառուն «Քարավան» ՍՊ ընկերությունն է։