Փետրվարի 20-ին հայ ժողովրդի հավաքական իմաստությունն Արցախյան պայքարում նոր բարձունքներ նվաճեց. ԱԱԽ քարտուղար

«1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում ընդունեցին «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով», որը պատմական որոշում էր ամբողջ հայ ժողովրդի համար:

Հաջորդող օրերին ես հորս ձեռքը բռնած գնում էի Արցախի Մարտունու հրապարակ (որտեղ Օպերայի շենքի կրկնօրինակը կա)` ցույցերին մասնակցելու: Դրանից հետո կյանքը խաթարվեց: Կրակոցներ, ռմբակոծություն, զոհեր…

Այդ որոշումը ծանր հետևանքներ ունեցավ, սակայն հայ ժողովուրդը համատեղ ուժերով ու պատվով կատարեց այդ որոշումից բխող բոլոր պարտավորությունները և հաղթանակած դուրս եկավ ստեղծված իրավիճակից:

Փառք բոլոր նրանց ովքեր խիզախություն են ունեցել այդ որոշմանը տեր կանգնելու ու մինչև վերջ պայքարելու: Հայ ժողովրդի հավաքական իմաստությունն Արցախյան պայքարում նոր բարձունքներ նվաճեց» ,- գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում:

1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում ընդունեցին «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն…

Gepostet von Արմեն Գրիգորյան / Armen Grigoryan am Donnerstag, 20. Februar 2020