«Եվրատեսիլ-2015». կայացավ «Մի՛ ժխտիր» երգի պրեմիերան

«Եվրատեսիլ-2015».  կայացավ «Մի՛ ժխտիր» երգի պրեմիերան
«Եվրատեսիլ-2015». կայացավ «Մի՛ ժխտիր» երգի պրեմիերան

Հայաստանը երգի միջազգային մրցույթում ներկայացնող «Մի՛ ժխտիր» (Don’t Deny) երգի հոլովակն արդեն պատրաստ է: Այսօր երեկոյան հանրային հեռուստատեսությամբ հրապարակվեց Genealogy խմբի վեցերորդ անդամի անունը, որից հետո տեղի ունեցավ երգի պրեմիերան:

Այս տարի «Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը ներկայանում է խորհրդանշական խմբով:

Խմբի վերցերորդ անդամը ՀՀ վաստակավոր երգչուհի Ինգա Արշակյանն է, մյուս հինգ անդամները երկրագնդի հինգ աշխարհամասերի ներկայացուցիչներ, հայկական արմատներով երաժիշտներ Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանն ու Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը:

Don’t Deny երգի կոմպոզիտորը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ վեց տասնամյակ պատմություն ունեցող «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը մասնակցել է 8 անգամ:

Մինչ այժմ Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասը զբաղեցրել է 7-րդ, երգիչներ Անդրեն եւ Հայկոն 8-րդ, Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը` 10-րդ տեղը, իսկ անցյալ տարի Շվեդիայի Մամլո քաղաք մեկնած «Դորիանս»-ը «Եվրատեսիլ-2013»-ում գրավեց 18-րդ տեղը:

Լավագույն արդյունքն առ այսօր Սիրուշոյի  եւ անցյալ տարի Արամ MP3-ի 4-րդ հորիզոնականն էր:

Հիշեցնենք, որ 2011-ին, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմիին չի հաջողվել նվաճել եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք:

Իսկ 2012-ին, Հայաստանը հրաժարվել էր մասնակցել մրցույթին, քանի որ անց էր կացվում Բաքվում:

Այս տարի «Եվրատեսիլ-2015» տեղի կունան Ավստրայում:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=VVVvgD0-Mu0