Իրականում այսօր Ալիեւի կողմից արտաբերված խոսքերը բխում են մեր շահերից․ Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբետ Ղևոնդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Իրականում այսօր Ալիեւի կողմից արտաբերված խոսքերը բխում են մեր շահերից։

«Ոչ մի դիվանագիտական կամ առեւտրային հարաբերություններ» նշանակում է փակ կոմունիկացիաներ, իսկ դա ակնհայտ խախտում է նոյեմբերի 9 ի խայտառակ համաձայնագրի։

Թշնամին ինքն է «խաղում» մեր օգտին, չի կատարում մեզ պարտադրված կապիտուլյացիայի իր պարտականությունները։

Մեզ մնում է քայլ առ քայլ վերականգնվել, աշխատել ոչ այնպես, ինչպես անցած 26 տարին, այլ այնպես, ինչպես աշխատեց Ադրբեջանն այդ ընթացքում եւ պատրաստվել մի օր հրաժարվելու մեր ստորագրությունից եւ ուժի միջոցով խնդիրը մեր օգտին լուծելու։

Բոլոր այլ տարբերակներում տարածքային կորուստները արդեն տեղի են ունենալու ի հաշիվ մեր փողոցների ու բակերի…