Ինչ գույք ու փող ունեն դատարանների նախագահները

Ինչ գույք ու փող ունեն դատարանների նախագահները
Ինչ գույք ու փող ունեն դատարանների նախագահները

Գաղտնիք չէ, որ Հայաստանում դատավորները համեմատաբար բարձր վարձատրվող անձանց շարքին են պատկանում: Սակայն, դատելով 2011թ.-ի համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից, օրինակ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահները շարժական և թանկարժեք գույք չունեն: Նրանց եկամուտների հիմնական աղբյուրն աշխատավարձն ու դրան հավասարեցված գումարներն են:

Իհարկե, կան բացառություններ: Օրինակ, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը նախորդ տարի ունեցել է 18 մլն 691 հազար 748 դրամի եկամուտներ: Սակայն այդ գումարից միայն 7 մլն 691 հազար 748 դրամն է գոյացել աշխատավարձից, մնացած 11 մլն դրամը, ըստ հայտարարագրի, գյուղմթերքի իրացումից է: Ի տարբերություն իր գործընկերների, նա ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը հայտարարագրել են նաև անշարժ գույք: Կարդալ ավելին