Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրել է․
«Մոտ ամիսուկես առաջ հայտնեցի, որ փորձում ենք լուծել շվեդական մի խոշոր, 25 մլրդ դոլար կապիտալիզացիա ունեցող ներդրողի խնդիրները՝ բացելով մուտքը Հայաստան։ Խնդիրները լուծվեցին և այսօր այդ ընկերությունը հայտարարեց իր Հայաստանյան Ստուդիայի հիմնադրման մասին։
Նման խոշոր ընկերություններն Հայաստանում կստանձնեն համաշխարհային որակի աշխատանքի կուլտուրայի և բարձրակարգ մասնագետների կադրերի դարբնոցի դերը, ուստի և օդուջրի պես անհրաժեշտ են մեր տնտեսությանը։
Ընկերության վերջին հաղորդագրությունն էլ սա է՝ EVOLUTION-ը Երևանում կբացի ուղիղ հեռարձակման ստուդիա։
Մենք ուրախ ենք հայտնել, որ շատ շուտով Հայաստանում հետաքրքիր աշխատանքային հնարավորություններ ենք առաջարկելու։Հետևեք մեր նորություններին»։