Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ

Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից, որում մասնավորապես ասվում է.

«Սեպտեմբերի 18-ին ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:

Շնորհակալություն եմ հայտնել Նենսի Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, տարածաշրջան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ներկայացրել եմ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նենսի Փելոսին իր խոսքում ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»: