ՀՀ կենտրոնական բանկը անհրաժեշտության դեպքում կկիրառի միջոցներ՝ Հայաստանում երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը

Հայաստանի ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։

ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

Այդ մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից։