Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում. փաստաբան

«Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։

Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը: