Շտապում եմ տեղեկացնել պարոն Մարուքյանին, որ նախարար Էրիկ Գրիգորյանը այս պահին գտնվում է Իսպանիայում, հույժ կարևոր համաժողովին. Դավիթ Գրիգորյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամլո խոսնակ Դավիթ Գրիգորյանը գրում է. 

«ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ ներկայացրած հարցապնդման ժամանակ հայտարարեց․

«Շրջակա միջավայրի նախարարը ներկա չէ հարցապնդման քննարկմանը. սա պրոբլեմ է, արհամարհական և խորհրդարանի դերը չկարևորող վերաբերմունք»։

Շտապում եմ տեղեկացնել պարոն Մարուքյանին, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը այս պահին գտնվում է Իսպանիայում, որտեղ մասնակցում է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 25-րդ հույժ կարևոր համաժողովին։

Այս միջոցառման մասնակցությունը հաստատված է եղել դեռ ամիսներ առաջ և նախարար Գրիգորյանի ներկայությունը համաժողովին չափազանց կարևոր է։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն առավել քան կարևորում է խորհրդարանի դերը և Հայաստանում լինելու դեպքում անկասկած կմասնակցեր ԱԺ ներկայացված հարցապնդման քննարկմանը»։