Սիմոն Մարտիրոսյանն անմեղ է ճանաչվել 2 տարի առաջ տեղի ունեցած վրաերթի գործով

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն անմեղ է ճանաչվել 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի գործով։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Բալոյանը։«2 տարվա համառ, անկոտրում, լարված պայքարի արդյունքում աշխարհի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ՀՀ քր․ օր-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ ճանաչվեց անմեղ․․․ Շնորհավորում եմ Սիմոն ջան, հայ ազգի փառք ու պարծանք»,- գրել է Բալոյանը։2021 թվականի ապրիլի 12-ին Երևանի Արշակունյաց պողոտայում մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել։  Ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին վրաերթի ենթարկած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը աշխարհի և Եվրոպային չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն էր: Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)։