Պարտավոր ենք ցույց տալ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մարդատյաց ու հանցագործ էությունը․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լա՛վ, իր հայրենիքի սահմանին հող մշակող գյուղացուն դիմուկահարի կողմից սպանելուն ի՞նչ անուն տաս։Դու մա՞րդ ես, թե՞ բորենի։

Պետք է մինչև վերջ հետամուտ լինել՝ այս հակամարդկային, ազգային ատելության հիմքով իրականացված ոճրագործության բոլոր պատասխանատուներին ու մեղավորներին միջազգային հանրությանը ճանաչելի դարձնելու և նրանց պատասխանատվության հարցը լուծելու համար։

Սրանք ամեն ինչ անում են, որ հայը թողնի ու հեռանա իր տնից, իր հողից ու ջրից՝ շատ լավ հասկանալով, որ հողը պատկանում է նրան, ով այդ հողի վրա ապրում է․․․Մենք այլ չունենք, մենք պարտավոր ենք ցույց տալ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մարդատյաց ու հանցագործ էությունը․․․»։