Հնարավոր չի մեկ ուժ գա և թեկուզ ունենա 90% լեգիտիմություն, կարողանա Հայաստանը էս վիճակից մեկընդմիշտ դուրս հանի․ Միսկարյան

ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հնարավոր չի մեկ ուժ գա, և թեկուզ ունենա 90% լեգիտիմությունը, կարողանա Հայաստանը էս վիճակից մեկընդմիշտ դուրս հանի։

Որովհետև, որպեսզի երկիրը էս վիճակից դուրս բերվի, էդ ուժը նվազագույնը պիտի ռեֆորմներ անի, իսկ ռեֆորմները լինելու են ցավոտ, և էդ ուժը առավելագույնը կկառավարի հինգ տարի, որից հետո եկող ուժը նորից կարող է ուզուրպացնել իշխանությունը, ինչպես որ դա եղել է երեսուն տարի։

Ի՞նչ պետք է անի ընտրողը, ՀՀ քաղաքացին, որպեսզի այդպես չլինի.Պետք է ԱԺ-ում լինեն գաղափարական երկու, երեք, գուցե չորս ուժեր (կամ նույն գաղափարը կրող ուժերի դաշինքներ), որոնք հստակ գաղափարական գիծ կունենան և կպահեն այդ գիծը։

Այսինքն, որպեսզի Հայաստանը առաջ գնա, մեզ պետք է ոչ թե ընտրել մի անգաղափար ուժի, որպեսզի մյուս անգաղփար ուժը չտիրնա կառավարման լծակներին, այլ պետք է ընտրել այն ուժին , որը գաղափարապես մոտ է մեզ, որի արժեքներն ու մոտեցումները կիսում ենք։ Ու կապ չունի, թե երբ այդ ուժը կհայտնվի ԱԺ-ում, կամ կառավարություն կձևավորի։

Ըստ այդմ, կողմնորոշվելու համար դուք նախ պիտի ձեզ համար հստակեցնենք հետևյալ հարցերը և ապա հասկանաք, թե ինչքանով են այս կամ այն ուժերը կիսում ձեր տեսակետը։

1) Մարդը բարձրագույն արժե՞ք է, թե՞ ոչ։

2) Մա՞րդն է պետություն համար, թե՞ պետությունը մարդու

3) Քաղաքականությունը իշխանությանը տիրանալու միջո՞ց է, թե՞ հանրային հարաբերությունները կարգավորու արվեստ

4)Ժողովրդավարությունը ժողովրդավարական ինստիտուտների (անկախ դատարան, ազատ, արդար ընտրությունններ, անկախ ու անաչառ լրագրություն և այլն) ամբողջությու՞նն է, թե՞ գեղեցիկ խոսքերով մարդկանց խաբելը։

5)Մի անձից պիտի լինի կախված որոշումների կայացումը, թե թիմից, կամ բոլոր այն դեպքերում, երբ սա հնարավոր է, պետք է հանրաքվե անել (ենթադրվում է էլեկտրոնային)

6) Ո՞ր արժեքն է ձեզ համար ավելի կարևոր` «արդարությո՞ւնը», թե՞ «ազատությունը»։

7) Ի՞նչ դեր ունի հանրային համերաշխությունը պետության զարգացման գործում

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԶԱՐԳԱՆԱ ԱՅՆ ԺԱՄԱՆՔԿ, ԵՐԲ ՄԵՆՔ ԱՆՀԱՏԱՊԵՍ ՔԱՂԱՔԿԱՆԱՊԵՍ ԶԱՐԳԱՆԱՆՔ