Փաշինյանը Արմավիրի մարզպետի տեղակալ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահե Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։