Վանաձորի և Կապանի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 2-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Ուսանողական, Շինարարների, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մեկտեղ նշելով, որ նույն օրը ժամը 10:00-13:00-ն կդադարեցվիՍյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1, 1ա, Ռ.Մինասյան փողոցի թիվ 1, 2, 19 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: