Երվանդ Մանարյանը մեր հասարակությանը ոչինչ պարտք չմնաց, մենք, մեր հասարակությունը նրան պարտք մնացինք. Հրանուշ Խառատյան

«Երվանդ Մանարյանը ոչ ևս է: Նրա հետ մեր երկրում, մեր հասարակությունում պակասեց մի փոքր բարություն, մի փոքր մարդասիրություն, մի փոքր ինքն իրեն հումորով վերաբերելու կարողություն, մի փոքր ներողամտություն, մի մեծ սեր:

Նա մեր հասարակությանը ոչինչ պարտք չմնաց, մենք, մեր հասարակությունը նրան պարտք մնացինք: Պարտք մնացինք մեր մեջ ապրող նրա լուռ ներկայությունը մեր մեջ ապրող սիրով չշրջապատելով, չգուրգուրելով, չբարձրաձայնելով:

Երվանդ Մանարյանի նկատմամբ մեր լուռ սերը մնաց մեր մասնավոր սեփականությունը, գնահատված և արտահայտված հանրային արժեք չդարձավ: Մյուս կողմից՝ հենց այսպիսին է իրականը՝ իրական է լուռ սերը, սիրո բարձրաձայնումը դրան մի փոքր էժանություն է խառնում:

Երվանդ Մանարյանն ինքը երբեք չաղմկեց, չբարձրաձայնեց իր շռայլ բարության, մարդասիրության, ներողամտության, սիրո մասին: Դրանք ցուցադրության համար չէին, դրանք լուռ ապրելակերպ էին և դրանով՝ իրական»,- գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում:

Երվանդ Մանարյանը ոչ ևս է: Նրա հետ մեր երկրում, մեր հասարակությունում պակասեց մի փոքր բարություն, մի փոքր…

Gepostet von Hranush Kharatyan am Donnerstag, 20. Februar 2020