Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցելու որևէ պատճառ չի տեսնում և հրադադար չի խնդրում։ Այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում։
«Մենք հրադադար չենք խնդրում։ Մենք որևէ պատճառ չենք տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցելու։ Մենք նրանց հետ երկու անգամ բանակցեցինք, և ամեն անգամ նրանք մեզ վրա հարձակվեցին բանակցությունների կեսից։ Այնպես որ, մեր կողմից հրադադարի խնդրանք չկա, ինչպես նաև չկա ԱՄՆ-ի հետ բանակցելու խնդրանք», – նշել է դիվանագետը։
Արաղչիի խոսքով՝ փետրվարի 26-ին Ժնևում բանակցությունների երրորդ փուլից հետո Իրանը որևէ շփում չի ունեցել ամերիկյան կողմի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
NBC News-ին տված հարցազրույցում նա նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի կողմից հնարավոր ցամաքային ներխուժմանը։



















