ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ

Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները հունվարի 21-25-ը կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների պաշտպանության թեմայով ծրագրի:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:

Ըստ կարգադրության՝ Ֆրանսիայի Հանրապետություն կգործուղվեն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ԱԺ պատգամավորներ  Լուսինե Բադալյանը, Էմմա Պալյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Ռուստամ Բաքոյանը, Մարինա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանը, Զեմֆիրա Միրզոևան, Արսեն Թորոսյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը՝ մասնակցելու «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրին: