Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում սեպտեմբերի 10-ին բռնված նոր հրդեհի հետևանքով զոհեր չեն եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:
«Վերջին հրդեհը, բարեբախտաբար, մարդկային վնասներ չի հասցրել: Լիբանանը ծանր կացության առջև է, մենք հուսով ենք, որ այս փորձությունն էլ կշրջանցենք»,- ասաց Հակոբյանը: