Կառավարության անդամները ծափերով ճանապարհեցին Արտակ Զեյնալյանին

Կառավարության անդամները ծափերով ճանապարհեցին Արտակ Զեյնալյանին
Կառավարության անդամները ծափերով ճանապարհեցին Արտակ Զեյնալյանին

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա կառավարության առաջին նիստն է, որն անցկացվում է առանց Արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի։

Վարչապետը նշեց, որ շնորհակալություն են հայտնում Զեյնալյանին և մաղթում բեղմնավոր աշխատանք։

«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի Հայաստանում պետության կառավարման և պետության հետագա զարգացման գործում։ Կարծում եմ՝ արժե այդ ավադույթը դնել և մեր գործընկերոջը ծափահարություններով ճանապարհել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության անդամներն ի պատասխան ծափահարեցին։