Արցախի մարդու իրավունքների պաշտպանը տվյալներ ունի մի քանի տասնյակ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց վերաբերյալ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը    բաց աղբյուրների վերլուծությամբ  պարզել է, որ Ադրբեջանում պահվում է  մոտ 30  հայ ռազմագերի: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նաև հայտնել է, որ կան անհետ կորած քաղաքացիական անձինք, որոնց վերաբերյալ տվյալներ են հավաքագրում:  «Արմենպրես»-ի  փոխանցմամբ այս մասին նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկմանը տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: 

«Հստակ թվեր չեմ կարող ասել: Բաց աղբյուրներից և սոցիալական հարթակներում  տարածված  տեսանյութերի և լուսանկարների միջոցով  մոտ 30 ռազմագերու  տվյալներն ենք կարողացել պարզել: Մեր ներկայացրած տվյալների հիման վրա հնարավոր է եղել Կարմիր  խաչի միջազգային կոմիտեի միջոցով կյանքեր փրկել:  Բացի այդ՝ չպետք է մոռանալ, որ ունենք քաղաքացիական կորած անձինք,  որոնց վերաբերյալ նույնպես տվյալներ ենք  հավաքագրում: Նրանք  եղել են Արցախում՝  իրենց տներում ու բնակավայրերում, որոնք   գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո: Ներկայումս ունենք  մոտ 30 անհայտ կորած քաղաքացիական անձ:  Նրանց թվում  կա  11 հաստատված մահվան դեպք, որից  7-ի  մարմինները պատերազմից հետո վերադարձվել են կամ գտել են  փրկարարները:  Վերադարձված դիերի  գրեթե բոլորի  մարմիններին   առկա են եղել խեղման և անդամահատման, ընդհուպ՝ գլխատման  դեպքեր, որոնց   մի մասը  կատարվել է  դեռևս այդ անձանց   կենդանի վիճակում, մյուս  մասը՝ մահից հետո»,- ասաց Բեգլարյանը:

Մանրամասները՝ այստեղ