Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել ռազմական ակադեմիայում

Ապրիլի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ռազմական ակադեմիայում, ծանոթացել ռազմաուսումնական հաստատությունում ընթացող շինարարական աշխատանքներին, մասնավորապես՝ նոր վերանորոգված մասնաշենքի պայմաններին, ինչպես նաև դիտարկել է նոր կառուցված արգելագոտին և մագլցման աշտարակը:

Նախարարը նշել է, որ ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների շրջանակում շարունակելու են ուշադրության կենտրոնում լինել ակադեմիայի կենցաղ-կացարանային պայմանները, տեխնիկական հագեցվածությունը: