Արցախի դեմ հայտարարված պատերազմը մտել է անչափ արյունալի փուլ. Տիգրան Աբրահամյան

Արցախի դեմ հայտարարված պատերազմը մտել է անչափ արյունալի փուլ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից արցախցիները ով ինչպես կարող է կռվում է: 9-ամսյա բլոկադայի սովի, վառելիքի և բոլոր տիպի մատակարարումների բացակայության պայմաններում արդեն չգիտեմ ոնց` մարդիկ կռվում են: Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ, շրջափակման միջոցով թուլացրեց ու նոր միայն հարձակվեց, որովհետև նույնիսկ այս անմխիթար պայմաններում մարդիկ «բոյ են տալիս»:

Իրադրությունը զուտ ծայրահեղ ծանր գնահատելով անհնար է հստակ նկարագրել այն վիճակը, որում այս պահին մեր հայրենակիցներն են»,- գրել է պատգամավորը։